09/11/2021 18:30
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը «Սպուտնիկ-V»-ի հավելյալ խմբաքանակ կուղարկի Հայաստան․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի նոր՝ հավելյալ խմբաքանակներ ուղարկել Հայաստան, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշեց, որ մինչ այս արդեն մեծ քանակությամբ պատվաստանյութի չափաբաժիններ են մատակարարվել, «Սպուտնիկ-V»-ն լայնորեն կիրառվում է Հայաստանում:
«Ռուսական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել անհրաժեշտության դեպքում պատվաստանյութի անհրաժեշտ քանակի չափաբաժիններ մատակարարել»,- նշեց Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով՝ երկու երկրների համապատասխան կառույցներն այդ հարցով կապի մեջ են։
Սերգեյ Կոպիրկինը հաստատեց նաև, որ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որն արտադրվում է Հայաստանում, ուղարկվել է ՌԴ՝ ստուգման համար։ «Մնացյալ մանրամասները պետք է ճշտել մասնագետներից», - ասաց դեսպանը։