10/11/2021 11:04
Հայաստանում մեկ օրում մահացել է 80 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1675 նոր դեպք
Նոյեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 324 039 դեպք, որոնցից 286 334-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29 521 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 10 052 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1675 նոր դեպք: Ունենք 1277 առողջացած, 69 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6831 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1353 է:
Մեկ օրում մահերի ընդհանուր թիվը 80 է:
Ընդհանուր կատարվել է 2 202 322 թեստավորում: