10/11/2021 16:50
Լեռնային Ղարաբաղում բացվել է խաղաղապահի հուշարձանը
Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմավանի տարածքում խաղաղապահի հուշարձան է բացվել՝ ի պատիվ ռուսական խաղաղապահ զորախմբի Լեռնային Ղարաբաղ մուտքի առաջին տարեդարձի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։
Բրոնզե հուշարձանը պատկերում է զինված խաղաղապահի՝ գրկած փխրուն աղջկա, որը նրան ծաղկեփունջ է տալիս: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցն է։