10/11/2021 15:53
Երեկ և այսօր ադրբեջանցիները փորձել են իրենց դիրքերն ապահովել Սև լճի տարածքում, սակայն մեր տղաները թույլ չեն տվել. Գորիսի փոխքաղաքապետ
Երեկ և այսօր ադրբեջանցիները փորձել են իրենց դիրքերն ապահովել Սև լճի տարածքում, սակայն մեր տղաները թույլ չեն տվել։ Այս պահին նշված տարածքում իրավիճակը հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
«Ո՞վ է ասել, որ ադրբեջանցիներն առաջ են եկել։ Նման բան չկա։ Ձմեռնամուտի կապակցությամբ մեր տղաներն ապահովել են իրենց դիրքերը։ Ադրբեջանցիները նույն կերպ փորձել են իրենց դիրքերը ապահովել, բայց մեր տղաները խոչընդոտ են հանդիսացել հակառակորդի առաջխաղացմանը, չեն թույլատրել։ Ընդամենն այսքանը։ Ոչ մի զինված ընդհարում չի եղել», - ասաց Կարո Քոչարյանը՝ հակադարձելով մամուլում տեղ գտած այդօրինակ լուրերին։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ընթացիկ տարվա մայիսի 12-ից գտնվում են Սև լճի տարածքում՝ անընդհատ փորձելով ամրապնդել իրենց դիրքերը։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։