10/11/2021 20:05
Թուրքիան ամենառիսկային տնտեսություն ունեցող երկրների ցանկում է հայտնվել
Գերմանական «Scope Ratings» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Թուրքիան Արգենտինայի հետ հայտնվել է 2021 թվականի ամենառիսկային տնտեսությունն ունեցող 10 երկրների շարքում։
Զեկույցում ուսումնասիրվել և դասակարգվել է 95 երկիր, սահմանվել են նաև տնտեսական փխրունության միավորներ՝ հաշվի առնելով երկրների բյուջեի դեֆիցիտը, արտաքին պարտքը և ներդրումները, որոնք կարող են ներգրավվել։ Թուրքիան այդ շարքում 91-րդն է՝ առաջ ընկնելով միայն Կոլումբիայից, Զամբիայից, Անգոլայից և Լիբանանից։
Նշվում է, որ Թուրքիայի տնտեսության ռիսկայնությունը 2020 թվականից բարձրանում է, քանի որ երկրում ամեն ինչ կենտրոնացվում է նախագահ Էրդողանի ձեռքում։
Թուրքիան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի «փխրուն տնտեսություն» ունեցող երկրների քառյակի մեջ է։ Այդ քառյակում են նաև Վրաստանը, Բելառուսը և Հայաստանը։