12/11/2021 12:47
Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացումը. Հայաստանի փոխվարչապետ (Տեսանյութ)
Մեկ տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ ընդունվեց եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դաշնակիցների ջանքերը, ինչպես նաև խաղաղապահ զորախմբի գործունեությունը», - ասաց նա։
Գրիգորյանի խոսքով, չնայած եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ գերության մեջ պահելով հայ ռազմագերիներին, ինչը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության ութերորդ կետի կոպիտ խախտում է, այլև խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։
«Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարությունների դրույթները խեղաթյուրելով՝ Ադրբեջանը հայտարարում է միջանցքի գաղափարի մասին, ինչն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով։ Հակամարտության կարգավորումը հնարավոր է խաղաղ բանակցությունների միջոցով բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում», - հայտարարեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից։