12/11/2021 12:04
ՀՊՏՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է
Կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է, հայտնում են համալսարանից:
Հեռավար ուսուցումը մինչև նոյեմբերի 15-ն էր, սակայն այժմ այդ ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը:
Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կկսվեն նոյեմբերի 15-ից հեռավար ձևով։