12/11/2021 12:34
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում մեկ ուղղությամբ երթևեկությունն իրականացվում է նոր կառուցված ճանապարհով (Տեսանյութ)
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում մեկ ուղղությամբ երթևեկությունն իրականացվում է նոր կառուցված ճանապարհով, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Նա նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկի հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված։
«Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում երկու երթևեկելի գոտիներում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 47 կմ ճանապարհ», - հայտնել է Պապիկյանը։