12/11/2021 10:07
Ներողություն եմ խնդրում արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից. Խոակին Կապառոս (Տեսանյութ)
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 9-րդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Հայաստանի ընտրանին պարտվել է 0։5 հաշվով։
Հանդիպման ավարտից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մամուլի ասուլիսի ժամանակ ներողություն է խնդրել երկրպագուներից։
«Առաջին հերթին պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։ Մենք շատ մեծ հույսերով ու խանդավառությամբ էինք մոտեցել այս խաղին՝ ցանկանալով ուրախություն պարգևել մեր մարզասերներին, բայց խաղը լավ չստացվեց, առաջին իսկ րոպեից թիմը լավ չխաղաց ու շատ արագ գոլ բաց թողեցինք։ Դա վատ ազդեցություն թողեց մեր խաղի վրա»,- ասել է մարզիչը։
Մանրամասն՝ տեսանյութում։