12/11/2021 11:09
Հայաստանում մահացել է 78 քաղաքացի. հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք
Նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326 830 դեպք, որոնցից 289 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28 625 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 11 431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Ունենք 2044 առողջացած, 70 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6937 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1368 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 78 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 227 063 թեստավորում: