13/11/2021 16:25
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը մտահոգված է Հայաստանում խաղաղ հավաքների անհիմն սահմանափակումներով, ոստիկանության միջամտությամբ, կամայական ձերբակալություններով
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանում խաղաղ հավաքների անհիմն սահմանափակումների, խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության և բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների կամայական ձերբակալությունների և կալանավորումների վերաբերյալ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
Զեկույցի հեղինակները կոչ են արել Հայաստանին նվազեցնել ոստիկանության աշխատակիցների ներկայությունը ցույցերի ժամանակ, հետաքննել անհամաչափ ուժի կիրառման, կամայական ձերբակալությունների և կալանավորման մասին բոլոր հաղորդումները։
Մարդու իրավունքների կոմիտեի անդամները կոչ են արել Հայաստանին ապահովել ՀՀ ներպետական օրենսդրության լիարժեք պահպանումը։ Անդրադառնալով դատարանների անկախության խնդրին՝ հանձնաժողովը մտահոգություն է հայտնել գործադիր և օրենսդիր մարմինների կողմից դատարանների վրա ազդելու փորձերի կապակցությամբ։
Փորձագետների մոտ հարցեր են առաջացել դատավորների և դատախազների նշանակման հետ կապված։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանին խորհուրդ է տվել ապահովել դատավորների և դատախազներ պաշտպանությունը ցանկացած ճնշումից և միջամտությունից։