13/11/2021 18:14
Շուշիի հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցին, ում ռուսները ձերբակալել էին, Արցախի քննչական կոմիտեում է
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասնակից, 1975թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում:
Արցախի ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Հիշեցնենք՝ այսօր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին միջադեպ է տեղի ունեցել: Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի հարազատը մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները ձերբակալել էին հարազատի սպանության համար ադրբեջանական հենակետը պայթեցրած արցախցուն:
Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: