13/11/2021 11:06
Հայաստանում մահացել է 42 քաղաքացի. հաստատվել է կորոնավիրուսի 1251 նոր դեպք
Նոյեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328 081 դեպք, որոնցից 292 092-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 642 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 10 338 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1251 նոր դեպք: Ունենք 2192 առողջացած, 39 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6976 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1371 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 42 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 237 401 թեստավորում: