13/11/2021 10:02
«Հրապարակ». Ինչքան երկրի գործերը վատանում են, այնքան իշխանության գործերը լավանում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների համար դրամահավաք է կազմակերպել մայրաքաղաքի գերթանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Լիվինգսթոնում»։ Ինչքան երկրի գործերը վատանում են, այնքան իշխանության գործերը լավանում են, բայց նաև չեն հրաժարվում ավել «պատառից»: Դրամահավաքին ներկա են եղել իշխանության մեծ թվով ներկայացուցիչներ, օլիգարխիան բացակայել է։ Չբացառեցին, որ նրանք փոխանցումով են աջակցել, այլ ոչ թե ուղղակի ներկայությամբ:
Ներկա է եղել միայն Խաչատուր Սուքիասյանը։ Դրամահավաքի գործը դրված է եղել Տիգրան Ավինյանի վրա, բայց միջոցառման ավարտին չի հայտարարվել, թե որքան գումար է հավաքվել։ ՔՊ-ականները կարծում են՝ կիսով չափ պակաս կլինի, քան ԱԺ ընտրություններին։ Վերջում ֆուրշեթ է եղել, հնչել է ֆոնային երաժշտություն»։