14/11/2021 16:11
Ադրեջանական ԶՈՒ-ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն. իրադրությունը դեռ լարված է
Նոյեմբերի 14-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը, դիրքավորվել այդ տարածքում։
Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։
Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։