15/11/2021 20:25
Վաղը գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 33 հարց
Նոյեմբերի 15-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Նոյեմբերի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 33 հարց: