15/11/2021 16:23
ԱՄՆ-ն առաջարկում է «Աէրոֆլոտ»-ի անձնակազմերին ԱՄՆ վիզա ստանալու համար Երևան թռչել
Միացյալ Նահանգները ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության անձնակազմերին առաջարկել է թռչել Երևան՝ ամերիկյան վիզա ստանալու համար, հայտնել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը Մոսկվայում։
«Սա ձեռառնոցի է։ Նրանք դա մեզ ներկայացնում են, որպես մեծ առաջընթաց, որ համաձայնել են «Աէրոֆլոտ»-ի անձնակազմերին ընդունել Երևանում ԱՄՆ դեսպանատանը։ Այսինքն, վիզա ստանալու համար նրանք պետք է թռչեն Երևան», - ասել է աղբյուրը։
Աղբյուրի համաձայն՝ Վաշինգտոնը միտումնավոր է նման գործողություններ իրականացնում, որպես պատասխան քայլ այն բանի, որ Մոսկվայում Ռուսաստանի քաղաքացիները իրավունք չունեն աշխատանքի ընդունվել ԱՄՆ դեսպանատանը։