15/11/2021 16:40
Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը նորից կալանավորվեց
Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը նորից կալանավորվեց։
Արթուր Սարգսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է. «Որպեսզի պատկերացնեք իրավիճակի խեղման աստիճանը` վերաքննիչ քրեական դատարանի ամենահայտնի դատավորը` կալանավորեց պատգամավոր Արթուր Սարգսյանին»։