15/11/2021 20:34
ՀՀ սուվերեն տարածքն ամեն օր փոքրանում է․ Սուրեն Պապիկյանն է պաշտպանության նախարարը, թե Պողոս Պողոսյանը, կապ չունի․ ամբողջը ղեկավարում է Փաշինյանը ․ Վանեցյան
«ՀՀ սուվերեն տարածքն ամեն օր փոքրանում է։ Այս իշխանությունները պետք է հասկանան հարցի լրջությունը և հեռանան՝ թույլ տալով, որպեսզի մեր երկրի անվտանգային հարցերը լուծվեն։ Այս մարդիկ ուղղակի ի վիճակի չեն լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները»,- 24news.am-ի հետ զրույցում զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տիրող իրավիճակին՝ Արթուր Վանեցյանը կարծիք է հայտնել, որ փաստացի՝ Ադրբեջանի թելադրած օրակարգով սահմանագծում ու սահմանազատում է արվում ․ ադրբեջանցիները գալիս են, կանգնում այնտեղ, որտեղ իրենց պետք է, իսկ ՀՀ իշխանությունները նրանց գործողությունները փորձում են արդարացնել՝ ասելով, իբրև նրանք «իրենց»՝ «ադրբեջանական» տարածքում են։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարի փոփոխությանը, ապա, ըստ Արթուր Վանեցյանի, անձերով ոչինչ չի որոշվում, քանի որ Փաշինյանն իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ համակարգը։
«ՀՀ ում չկա ոստիկանապետ, ԱԱԾ պետ ,Պաշտպանության նախարար․ կա Նիկոլ Փաշինյան, որն աշխատում է ամեն ինչ։ Մեկ անձի ավտորիտար ռեժիմ է, ինչ-որ մարդիկ էլ կատարում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումները: Սուրեն Պապիկյանն է, Պողոս Պողոսյանն է, թե մեկ այլ անձ է Պաշտպանության նախարարի կամ մեկ այլ պաշտոնին, որևէ կապ չունի։ Ամբողջ համակարգն անմիջական ղեկավարողը Նիկոլ Փաշինյանն է»,- ընդգծել է նա։