15/11/2021 20:54
Իրանն ու Թուրքիան «երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզ» կմշակեն
Իրանը և Թուրքիան կշարունակեն բարձր մակարդակի դիվանագիտական բանակցությունները՝ «երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի» մշակման ուղղությամբ՝ միտված հարաբերությունների խթանմանը, ըստ Al Jazeera-ի՝ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։
«Ակնկալում ենք ճանապարհային քարտեզը վերջնական տեսքի բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի ժամանակ», - ասել է Ամիրաբդոլլահիանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա Էրդողանի այցի կոնկրետ ամսաթիվ չի հրապարակել։