15/11/2021 10:37
Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով. Տոյվո Կլաար
Մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով, թվիթերի իր միկրոբլոգում նման մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները և աշխատել համապարփակ կարգավորման ուղղությամբ», - իր թվիթերում գրել է Տոյվո Կլաարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրեջանական ԶՈՒ-ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն:
Պն-ն հաղորդել էր, որ իրադրությունը 19:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կայունացել է: