15/11/2021 16:18
Արշակ Կարապետյանի ազատման պատճառ կարող է լինել նրա այցը Արցախ․ Սարգսյան
«Հայաստանի իշխանությունները զերծ են մնում Արցախ մեկնելուց։ Հայաստանի գործադիր մարմնից որևէ բարձրաստիճան պաշտոնյա Արցախում չի եղել պատերազմի ավարտից հետո։ Նույնիսկ ԱԽ քարտուղարը, որը ծագումով Արցախից է, հայրական տուն չի գնում»,- այսօր հրավիրված քննարկմանը նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ այս վարվելակերպում տեսնելով հստակ մեսիջ՝ ուղղված ինչպես դրսին, այնպես էլ հայ հանրությանը։
Այս առումով Պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանի կողմից օրեր առաջ Արցախ կատարած այցն, ըստ Սարգսյանի, ուշագրավ է նրանով, որ դրանից օրեր անց նա պաշտոնանկ արվեց։
«Ես հիմա դժվարանում եմ ասել՝ Արցախ այցելելու որոշումը համաձայնեցվե՞լ էր վարչապետի հետ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ համաձայնեցված չի եղել և միգուցե, նաև սա է եղել նրա ազատման պատճառը»,- նշեց Սուրեն Սարգսյանը։