15/11/2021 12:15
Սպանություն՝ Երևանում. Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:
Պարեկները սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Կ.-ն էր:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետ Վ. Մամիկոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Խմբի ղեկավարի որոշմամբ էլ հարուցվել է քրեական գործ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այն հարուցվել է ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները և աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։