15/11/2021 19:52
Արթուր Հովհաննիսյանն ընտրվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար է ընտրվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության քարտուղարի պարտականությունները։ Շնորհակալ եմ մեր երկրի համար կարևորագույն այս շրջափուլում նման վստահության համար։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», - Facebook-ում գրել է Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա նշանակվել է Շիրակի մարզպետ: