15/11/2021 11:40
Գրեթե մինչև վերջ ամբողջ երկրին հույս էինք ներշնչում, որ կարող ենք հայտնվել Աշխարհի առաջնությունում. Խոակին Կապառոս (Տեսանյութ)
Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 10-րդ մրցափուլի Հայաստան-Գերմանիա հանդիպումը։
Հայաստանի ազգային ընտրանին զիջել է մրցակցին 1:4 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդիպումցի հետո ասել է, թե Մակեդոնիայից կրած պարտությունից հետո լավ հոգեբանական վիճակում չեն եղել։
«Սակայն թիմը կարողացավ հավաքվել: Կարծում եմ՝ խաղի հաշիվն արդար չէ, քանի որ կարող էինք այդքան գոլ բաց չթողնել»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։