15/11/2021 12:50
Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտոնից
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից», - ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։
Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել էր 2021թ. օգոստոսի 2-ին։