15/11/2021 13:50
Արշակ Կարապետյանը չի ցանկացել կատարել նահանջի հրամանը և ներկայացրել է հրաժարականի դիմում
Պաշտոնապես հաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին փոխարինել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանով։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արշակ Կարապետյանը երեկ ինքն է հրաժարականի դիմում գրել, երբ քաղաքական ղեկավարությունից Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում նահանջի հրահանգ է ստացել։
Կարապետյանը չի ցանկացել կատարել հրամանը և ներկայացրել է հրաժարականի դիմում։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից տելեգրամյան ալիքները հաղորդում էին Սյունիքի և Վայոց Ձորի սահմանային հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման և հայկական դիրքեր կորցնելու մասին։
Պաշտպանական գերատեսչությունը տևական լռությունից հետո հաղորդագրություն էր տարածել․
«Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ», ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութից պարզ էր դարձել, թե ինչպես է թշնամին մեր զինվորներին դուրս հանում մեր դիրքերից։
Հիշեցնենք նաև, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն պես Արշակ Կարապետյանը հրապարակային հրահանգել էր կասեցնել ՀՀ պետական սահմանը հատելու հակառակորդի ցանկացած փորձ։