15/11/2021 20:43
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, վրաերթի՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 5 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: