15/11/2021 12:52
Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար», - ասված է հրամանագրում։
Պապիկանը 2021 թ. օգոստոսի 2-ին էր Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել փոխվարչապետի պաշտոնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Արշակ Կարապետյանը: