15/11/2021 17:38
«Նման բան Անվտանգության խորհրդի հայտարարությունում տեսե՞լ եք»․ Ալեն Սիմոնյանը անվտանգության հետ կապված հարցերի պատասխանները հորդորեց փնտրել ԱԽ հայտարարությունում
Լրագրողները ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ կա՞ն տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։
Սիմոնյանը հարցին հարցով պատասխանեց․ «Նման բան Անվտանգության խորհրդի հայտարարությունում տեսե՞լ եք»,- ապա վստահեցրեց, որ եթե չեն տեսել, ուրեմն նման բան չկա։
Սիմոնյանը նույն ոճով հերքեց նաև հայկական զորքի՝ շրջափակման մեջ հայտնվելու մասին լուրերը։
«Այդ թեմայի շուրջ բավականին շատ շահարկումներ են արվում, դրանք տեղին չեն, ամբողջ իրավիճակը նկարագրված է ԱԽ հայտարարության մեջ»,- նշեց նա։