15/11/2021 18:23
Հայկական զորքը չի նահանջել. 4 հենակետերը ոչ մեկի կողմից չեն վերահսկվում․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճիշտ չի համարում իր կողմից Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը։
«Կարող եմ ասել միայն այն, որ նրանց գործողությունները չեն բխում այն հայտարարությունից, որը մենք ստորագրել ենք նոյեմբերի 9-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ սահմանի արևելյան հատվածում առաջ եկած ադրբեջանական զորախումբը բանակցությունների շնորհիվ հետ է քաշվել։
«Այդ տարածքներում նույն իրավիճակն է, որը եղել է մի քանի օր առաջ՝ բացառությամբ 4 հենակետերի, որոնք ոչ մեկի կողմից չեն վերահսկվում։ Հայկական զորքը չի նահանջել, այդտեղ մի քանի հենակետեր են եղել, որոնք այս պահի դրությամբ ոչ մեկի կողմից չեն վերահսկվում »,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ նշված տարածքում ադրբեջանական զորախմբեր ևս չկան։