15/11/2021 11:04
Հայաստանում մեկ օրում մահացել է 41 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք
Նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 341 դեպք, որոնցից 295 722-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 185 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 5966 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք: Ունենք 1962 առողջացած, 39 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7055 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1379 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 41 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 252 569 թեստավորում: