16/11/2021 11:09
Հայաստանում մեկ օրում մահացել է 58 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք
Նոյեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 7699 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք: Ունենք 1617 առողջացած, 52 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7107 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1385 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 58 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 260 268 թեստավորում: