16/11/2021 12:16
Ինչի՞ հեռացվեց պաշտպանության նախարարը. պատշաճ դիմադրություն չէ՞ր իրականացնում, թե՞ հակառակը. ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը. Վահե Հակոբյան (Տեսանյութ)
Ճակատենի ճանապարհը կորցնելով` 4 գյուղի՝ Սարաշենի, Շիկահողի, Վերին Հանդի և Ճակատենի բնակիչները մնացին շատ բարդ կացության մեջ, ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։
«Ի՞նչ է անում կառավարությունն այսօր. փոխանակ անվտանգության հարցերը փորձի լուծել, բեմադրություններ է իրականացնում, նախարարներ է նշանակում։ Ինչի՞ համար հեռացվեց պաշտպանության նախարարը, որովհետև պատշաճ դիմադրություն չէ՞ր իրականացնում, թե՞ հակառակը։ Ինչու հանրությունը դրա պատճառների մասին չգիտի։ Ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության հետ։ Այս ամեն ինչը դրած մի կողմ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր մանր վրեժխնդրությունը՝ կալանավորելով մեր գործընկերոջը», - ասաց Վահե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ պարտություններն ու կորուստները լինելու են շարունակական, մինչև պետականության կորուստը, քանի որ այս իշխանությունները չունեն պետական և ազգային շահի հասկացողություն։
«Իրենք ունեն մեկ շահ, դա իրենց աթոռներից կառչելն է», - ասաց Հակոբյանը։