16/11/2021 09:40
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում կասկածներ ունեն` Թագուհին միացել է «ընդդիմությանը թիկունքից հարվածողներին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իմքայլական, այժմ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի երեկվա գրառումը զարմանք է առաջացրել ընդդիմադիրների շրջանում։ Թովմասյանը նկատել էր, որ երկրում ստեղծված օրհասական դրության պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատել՝ որպես օրենսդիր, և ընդդիմության առաջնորդներին առաջարկել էր՝ «հնարավորինս շտապ քննարկել ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են»։
Ընդդիմության շարքերում կասկածներ ունեն, որ Թագուհին միացել է «ընդդիմությանը թիկունքից հարվածողներին»։ «Հայաստան» դաշինքից մի քանիսը երեկ հրաժարվեցին հրապարակավ արձագանքել այս կոչին, իսկ Ագնեսա Խամոյանը հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ Թագուհի Թովմասյանն արդեն հրաժարվե՞լ է իր մանդատից»»։