16/11/2021 09:42
«Ժողովուրդ». Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոնում ժամանակավոր կմնա. ՊՆ-ում գզվռտոց է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Կառավարության թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու, թե ինչ է կատարվոմ նախարարության ներսում:
Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, և պաշտոնյաներից մինչև շարքային միմյանց վրա են գցում որևէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը, միմյանց անգործության մասին հասցնում են ղեկավարներին և այսպես շարունակ:
Արդյունքում նախարարությունը թափ տալու գործընթաց է սկսվելու, և այդ գործընթացի արդյունքում ընդհուպ բարձրաստիճան ազատումներ են սպասվում, այդ թվում` ԳՇ պետ Արտակ Դավթյան, նրա տեղակալներ և այլ գեներալներ։