16/11/2021 21:41
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է ուղղել
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք այժմ որոշակի տեղեկություններ ենք ստանում, միանաշանակ, մտահոգությամբ հետևում ենք բռնության վերջին դրսևորման վերաբերյալ տեղեկություններին և հարկ ենք համարում ստուգել այդ տեղեկությունները», - ասել է Ֆարհան Հաքը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Այս պահին մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համահունչ, բոլոր անհանգստացնող խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք, որպեսզի կարիք չլինի կրկին դիտարկել այնպիսի մի էսկալացիա, որը դիտարկել ենք նախկինում», - հավելել է նա։