16/11/2021 12:38
Այն, որ 4 դիրք շրջափակման մեջ է հայտնվել, նշանակում է, որ տվյալ հատվածում զորքերին ցուցում տրված չի եղել. Սեյրան Օհանյան
Ուժային կառույցները և հատկապես բանակն այն ամենապատրաստ գերատեսչությունն է, որը ամենառաջինը կարող է դուրս գալ այս իրավիճակից, ինքնակազմակերպվել և իր առջև դրված մարտական խնդիրները կատարել, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Իսկ եթե չի կատարել, Սեյրան Օհանյանի խոսքով, նշանակում է, որ ցուցում չի եղել։
«Այն, որ 4 դիրք հայտնվել է հակառակորդի դիտարկման ներքո կամ շրջապատված վիճակում, խոսում է այն մասին, որ տվյալ հատվածում ղեկավարությունը համապատասխան որոշումներ չի ընդունել իրենց պաշտպանությունը՝ առաջնահերթ մարտական հերթապահության կարևորագույն խնդիրները, հակառակորդի հնարավոր գործողությունների դեպքում մեր կանխարգելիչ միջոցառումներն իրականացնելու համար։ Դա նշանակում է, որ վերջնական առումով զորքերին ցուցում չի տրված՝ ինչպես գործել անհրաժեշտության դեպքում, երբ պետք է թույլ չտալ, որպեսզի հակառակորդը մխրճվի մեր հատված», - ասաց Սեյրան Օհանյանը։