16/11/2021 15:09
«Սահմանին իրավիճակը լարված է». Հայաստանը դիմում է միջազգային գործընկերներին
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց, որ իրավիճակը ՀՀ արևելյան ահմանին շարունակում է մնալ լարված:
Նա Հայաստանի միջազգային գործընկերներին, այդ թվում, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին ու ԵՄ-ին կոչ արեց իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ՝ ուղղված ադրբեջանական հերթական սադրանքի դատապարտմանն ու հետագա գործողությունների կանխմանը:
«Ադրբեջանական ռազմական ագրեսիան ուղղված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, միաժամանակ, սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգությյանն ու կայնունությանը ու հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին», - ասաց պատգամավորը: