16/11/2021 21:14
Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում։