17/11/2021 16:31
ԵԽ-ն խոսել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին. պետություն, ու՞ր ես… Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ ուղիղ խոսում են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։
Աշոտյանը կից հրապարակել է նաև հայտարարությունն ու պետության ուշադրությունը հրավիրել դրա վրա։
«Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
1. Ուղիղ խոսվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։
2. Հիշեցվում է, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռևս մայիսի 12-ին։
3. Հիշատակվում է Ադրբեջանում պահվող և վերջերս գերեվարված հայ ռազմագերիների հարցը։
4. Շեշտվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարևորությունը։
5. Խոսվում է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից ստեղծված խոչընդոտների անթույլատրելիության մասին։
Հ.Գ. Աու, պետություն, ու՞ր ես…», - գրել է նա։