17/11/2021 16:35
ԵՄ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել լուծել չկարգավորված հարցերը, այդ թվում՝ սահմանազատման հարցը
ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար, ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված խնդիրների համապարփակ կարգավորմանը հասնելու համար, ներառյալ սահմանազատման հարցը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Եվրամիությունն ընդգծել է նաև իր հանձնառությունը «Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու հարցում՝ լարվածության հաղթահարման համար» և աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը:
«Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, տեղաբաշխել իրենց ռազմական ուժերը և կատարել ավելի վաղ ստանձնած պարտականությունները», - նշվում է ԵՄ հայտարարության մեջ: