17/11/2021 16:42
ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի առաջարկով, և բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել. Նիկոլ Փաշինյան
Ես դեռևս 2021 թվականի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախընտրական շրջանից առաջ և դրանից հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը։ Մայիսին և դրանից հետո ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով, և բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ և իմ տպավորությամբ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով։ Կարծում եմ, որ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է և նախկինում մեր արած առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ», - հայտարարեց վարչապետը։