17/11/2021 13:40
Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատվում. Ավանեսյան
Կորոնավիրուսով հիվանդացության դրական դեպքերի նվազման միտում է նկատվում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ծանր դեպքերի և, ցավոք, մահվան դեպքերի համեմատաբար բարձր ցուցանիշը դեռ պահանվում է, ինչը, հույս ունենք՝ առաջիկայում ևս կնվազի», - ասաց նախարարը։
Նա ասաց, թե հիվանդացության տեմպի նվազումը թույլ է տալիս քաղաքացիներին ապահովել հիվանդանոցային ռեսուրսներով։
«Բոլոր այն անձինք, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, այս պահին հոսպիտալացվում են, ինչը շատ կարևոր է պատշաճ և ճիշտ ժամանակին բժշկական օգնության տրամադրման առումով», - ասաց Ավանեսյանը։