17/11/2021 13:32
Ինչ պրոբլեմներ է եղել Arca համակարգում. Պարզաբանում է ԿԲ նախագահը
Arca համակարգում վերջին անգամ պրոբլեմ եղել է հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Պրոբլեմին միանգամից արձագանել են թե Arca-ն, թե մենք, թե բանկային համակարգի գործընկերները: Պրոբլեմները երկու աղբյուր ունեին` աղբյուրներից առաջինն ու հիմնականը արտածին էր, որովհետև արտաքինից եկող պրոբլեմ էր, որը ֆիքսելը կամ կանխատեսելը բարդ է», - ասաց նա:
Երկրորդը, ԿԲ նախագահի խոսքով, պայմանավորված էր թրաֆիկի կտրուկ ավելացմամբ ու հիմա քննարկվում է, թե ինչ համարժեք գործողություններ է պետք անել:
«Ուզում եմ հավաստիացնել, որ լուծումները համարժեք են լինելու ու մենք ունենալու ենք ենթակառուցվածք, որը վստահելի է ու հուսալի», - նշեց Գալստյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ ասաց, թե լիահույս են, որ առաջիկա մարտահրավերներին համապատասխան ողջ ռեֆորմները տեղի կունենան:
«Համոզված ենք թե բանկային ներուժի, թե Կենտրոնական բանկի պրոֆեսիոնալության մակարդակի վրա ու նաև պարզ է, որ, որպես կիսապատերազմական պետություն լինելով, արտաքին հարձակումների նմանատիպ ռիսկերը առկա են: Հուսանք` առաջիկայում այդ համակարգի լավարկմամբ` կունենանք ավելի պաշտպանված ենթակառուցվածք», - նշեց ԱԺ փոխնախագահը: