17/11/2021 19:59
Գեներալ Մուրադովը Բաքվից Երևան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը դուրս է եկել Բաքվից և թռչում է դեպի Երևան։
Ադրբեջանական իշխանամետ «Caliber» պարբերականի տվյալներով՝ Մուրադովն իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը։
Ինքնաթիռում գերիներ չկան։
«Caliber»-ը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մուրադովն այսօր Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին: