18/11/2021 16:51
ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը Հայաստանի առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, Երևանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը պատրաստ է շարունակել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ համագործակցության մեխանիզմների բարելավման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար»,- ասաց Փաշինյանը։