18/11/2021 16:45
Սիմոն Մարտիրոսյանն իր նվաճած առաջին գավաթը նվիրել է «Զինվորի տանը»
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երիտասարդների՝ աշխարհի առաջնության ժամանակ նվաճած իր առաջին գավաթը նվիրել է «Զինվորի տանը»։
Ծանրամարտիկն այցելել էր «Զինվորի տուն»՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել: Մարզիկի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը:
«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,-ասել է Սիմոն Մարտիրոսյանը: Խոստացել է աշխարհի խաղերից հետո կրկին այցելել «Զինվորի տուն»։
«…բայց… միայն ոսկե մեդալով»,-պարտավորեցրել են տղաները։