18/11/2021 11:06
Հայաստանում մեկ օրում մահացել է 33 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1019 նոր դեպք
Նոյեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 331 914 դեպք, որոնցից 299 953-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 381 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 10 074 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1019 նոր դեպք: Ունենք 1461առողջացած, 30 mահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7183 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1397 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 33 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 281 212 թեստավորում: