19/11/2021 11:04
Հայաստանում մեկ օրում մահացել է 34 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 799 նոր դեպք
Նոյեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 332 713 դեպք, որոնցից 301 856-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 243 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 8148թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 799 նոր դեպք: Ունենք 1903 առողջացած, 29 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7212 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1402 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 34 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 289 360 թեստավորում: